Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ինչու՞ է զինվորական անցյալով գործիչներին Փաշինյանը նշանակում մարզպետ

Ինչու՞ է զինվորական անցյալով գործիչներին Փաշինյանը նշանակում մարզպետ
09.12.2020 | 14:27

«Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանը գնում է իր դիրքերն ամրապնդելու ճանապարհով։ Մասնավորապես, ուզում է զինվորական անցյալով մարդկանց մարզպետներ նշանակել, որ ապագա ընտրություններում խնդիրներ չունենա։ Երեկ Սյունիքում մարզպետ նշանակվեց Սյունիքի ԵԿՄ ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։
Լոռիում կնշանակվի իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանն, ով 1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Իսկ 2018-ից Լոռու փոխմարզպետն էր և այսօրվա մարզպետի հետ սուր տարաձայնությունների պատճառով մտավ ԱԺ։
Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց իր մարզպետ նշանակվելու լուրը։ «Որ նշանակվեմ, կիմանաք», - ասաց նա։ Այսինքն՝ նշանակվելո՞ւ եք։ «Չեմ կարող ասել, թիմն ինչպես որոշի, այնպես էլ կանեմ»։ Հնարավո՞ր է, որ մերժեք՝ այսօր հայտնի չէ իշխանությունների ճակատագիրը։
«Համաձայն չեմ, թե մեր իշխանությունը ժամանակավոր է, մենք մնալու ենք մինչև վերջ, մինչև հերթական ընտրությունները»։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ո՞ր հարցերում է թերացել, որ ուզում են փոխել։ «Աշխատող մարդը միշտ էլ թերանում է, չաշխատողն է, որ չի թերանում», - փիլիսոփայեց մարզպետի հետ չշփվող թեկնածուն»:

Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ